Առաջին անգամ ուղիղ չվերթներ կիրականացվեն Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքների միջև. Հունիսի 21-ից Երևանից Ռիադ և հակառակ ուղղությամբ չվերթներ կիրականացնի Flynas (https://flynas.com/) սաուդյան ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։