EasyData-ն, որը մասնագիտացած է մեծ բեռնվածություն ունեցող տվյալների կենտրոնների նախագծման ոլորտում, որոշել է գրասենյակ բացել Երևանում։ Ընկերությունը կառուցում է մեծ բեռնվածության datacenter-ներ Vertica հարթակում:

EasyData-ն մշակում է բոլոր անհրաժեշտ ծրագրերը ծավալուն տվյալների հետ աշխատելու համար: Ըստ ժամանակացույցի տվյալների ներբեռնման համար օգտագործվում են EasyLoader և EasyScheduler հավելվածներն: SAP PowerDesigner®-ի օգնությամբ իրականացվում է տվյալների բազայի ֆիզիկական մոդելավորում: EasyData-ում ստեղծվել է plug-in, որը թույլ է տալիս աշխատել Vertica-ի հետ PowerDesigner-ում:
EasyData-ն հսկայական փորձ ունի ոլորտային համալիր լուծումների մշակման գործում՝ տվյալների հավաքագրումից և պահպանման ճարտարապետության կառուցումից մինչև իրականացում: Ընկերությունը լուծումներ է ստեղծել հեռահաղորդակցության ընկերությունների, բանկային ոլորտի, վեբ համակարգերի, մանրածախ առևտրի համար:
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: