Հայկական տեքստիլ արտադրողները գրավում են եվրոպական հայտնի բրենդների ուշադրությունը։ Հայաստանյան “Texas Production” ընկերությունը հագուստներ է կարում տեղական և միջազգային տարբեր ըներությունների համար։ Այժմ էլ ընկերությունը իսպանական Zara ընկերության հետ գործարք է կնքել և արդեն արտադրվում է այդ բրենդի հագուստը։ “Texas Production”-ի համահիմնադիր՝ ֆրանսահայ գործարար Սևակ Ճիճիրյանի որոշում է կայացրել վերադառնալ հայրենիք և 2017թ․-ին իր կարի գործարանը բացել այստեղ։ Նա նշում է, որ հայրենիքում բիզնես հեշտությամբ են սկսել, ինչպես նաև հեշտությամբ գտել են գործընկերներ, ովքեր իրենց խորհուրդներով շատ օգնել են։

Ընկերության տնօրենը նշում է, որ Հայաստանը Zara-յին գրավել է արտադրված ապրանքի որակով և մատչելիությամբ։
Այս պահի դրությամբ “Texas Production”-ում աշխատում են ավելին քան 100 մարդ։ Առաջիկա 2 տարում աշխատում են շատացնել աշխատատեղերի թիվը և մեծացնել արտադրության ծավալը։
Հայաստանում տեքստիլ ոլորտը տասնամյակում կտրուկ վերելք է ապրել` ապահովելով միջինում 15% աճ: Հայաստանում արտադրվում են այնպիսի համաշխարհային բռենդեր, ինչպիսիք են Զառան, Մոնկլերը, Ջենիֆերը և այլն: Տեքստիլ ոլորտը ապահովում է ՀՀ մշակող արդյունաբերության 2%-ը, իսկ արտահանման ծավալի 5.2%-ը: Ոլորտի աշխատակիցների թիվը վերջին հինգ տարում եռապատկվել է` հասնելով 7258-ի: Հայաստանի տեքստիլ արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան: