Բոստոնում գործող Quantori ՏՏ ընկերությունը բացել է իր մեծ գրասենյակը Հայաստանում։ 270 աշխատակից արդեն տեղափոխվել են Երևան իրենց ընտանիքներով:
Quantori-ն երկար պատմություն ունեցող երիտասարդ ընկերություն է: Ընկերությունը ունի դեղագործական արդյունաբերության համար ծրագրային ապահովման մշակման ավելի քան քսան տարվա փորձ:
Quantori-ն վերափոխում է կենսագիտությունը և առողջապահությունը թվային ՏՏ-ի օգնությամբ: Ընկերությունը մշակում է խելացի լուծումներ, որոնք միտված են օգնելու իրենց գործընկերներին տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնել։ Դրա շնորհիվ նորարարություններ են ստեղծվում դեղերի մշակման մեջ և բարելավում հիվանդների խնամքը: Quantori-ն համատեղում է տվյալների առաջադեմ վերլուծությունը, գիտական գիտելիքների կառավարումը և լավագույն ծրագրային ճարտարագիտությունը՝ շուկա դուրս գալու ժամանակը արագացնելու և հետազոտական գործընթացի արագաշարժությունը բարելավելու համար:

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: