ՏՏ ստարտափ BostonGene-ը, որը հիմնադրվել է Բոստոնում 2015 թվականին, գրասենյակ է բացել Երևանում։ Ընկերության հիմնական գործունեությունը բաշխված տեղեկատվական և վերլուծական համակարգի մշակումն է, որը ուռուցքաբաններին տրամադրում է անհրաժեշտ տվյալներ հիվանդների ախտորոշման և անհատականացված բուժման համար: Այս տարի ընկերությունը 150 միլիոն ԱՄՆ դոլար է ներգրավել ֆինանսավորման «B» փուլում՝ գնահատվելով մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար։

BostonGene-ը առաջիններից է, ով բիոբժշկական ծրագիր է կիրառել բացահայտելու բուժման նոր և անհատականացված տարբերակները նոր սերնդի բազմահարթակ վերլուծության միջոցով՝ բարելավելով և օպտիմիզացնելով քաղցկեղով հիվանդների արդյունքները:
Ընկերությունը տրամադրում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմային (RNA-seq) թեստավորում՝ բժիշկներին տրամադրելով գործող տեղեկատվություն՝ օգնելով առաջնորդել անհատական բուժման պլանները: Նրանց առաքելությունն է դյուրացնել առողջապահական անցումը դեպի անհատականացված բժշկություն՝ օգտագործելով AI-ի վրա հիմնված մոլեկուլային և իմունային պրոֆիլավորումը, ինչպես նաև բարելավել բուժման ստանդարտները, արագացնել հետազոտությունները և զարգացնել տնտեսությունը:
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: