BlueQubit-ը հայկական ստարտափ է, որի նպատակն է ստեղծել ունիվերսալ ծրագրային գրադարան քվանտային համակարգիչների համար։ Նրանք ստացել $200,000 BigStory VC-ից , ըստ որի համահիմնադիրի ակնկալվում է, որ քվանտային հաշվողական արդյունաբերությունը ներկայիս 500 միլիոն դոլարից կաճի մինչև 8 միլիարդ դոլար 2027 թվականին։

BigStory VC-ն երկու տարվա ընթացքում նախատեսում է 10 մլն դոլար ներդնել մոտավորապես 24 հայկական ստարտափներում։ Ըստ BigStory VC-ի, առաջիկա 10 տարում Հայաստանում ստարտափ բում է սպասվում և ֆոնդը, համագործակցելով հայկական այլ վենչուրային հիմնադրամների հետ, թույլ կտա ստարտափներին իրենց մեծ հաջողությունները սկսել Հայաստանում։ Վենչուրային հիմնադրամը ցանկանում է խթանել նորաստեղծ ընկերությունները Հայաստանում և ընդլայնել դրանք ամբողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում: Ընկերությունն առաջարկում է իր փորձը և հասանելիությունը ոլորտի փորձագետների և համաշխարհային վենչուրային կապիտալիստների ցանցին:
Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ: