Կարի ֆաբրիկան գործում է շուրջ 2 տարի և ունի 5 տասնյակից ավելի աշխատողներ Արթիկից և հարակից գյուղերից։ Այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց ավարտից հետո արտադրական տարածքը կընդլայնվի 5000 քմ-ով և կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ։

Պատվերներն ընդունվում են միայն մեծածավալ ձևաչափով։ Գործարանը աշխատում է նաև արտասահմանյան պատվիրատուների հետ։ Օրինակ, Գերմանիայի հրշեջ-փրկարարների համար պատրաստում են վերնահագուստ, որը կարվում է բարդ տեխնիկայով․ նպատակը որակյալ ապրանք ստանալն է:
Հայաստանում տեքստիլ ոլորտը տասնամյակում կտրուկ վերելք է ապրել` ապահովելով միջինում 15% աճ: Հայաստանում արտադրվում են այնպիսի համաշխարհային բռենդեր, ինչպիսիք են Զառան, Մոնկլերը, Ջենիֆերը և այլն: Տեքստիլ ոլորտը ապահովում է ՀՀ մշակող արդյունաբերության 2%-ը, իսկ արտահանման ծավալի 5.2%-ը: Ոլորտի աշխատակիցների թիվը վերջին հինգ տարում եռապատկվել է` հասնելով 7258-ի: Հայաստանի տեքստիլ արտադրանքի արտահանման հիմնական ուղղություններն են Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան: