Իր հիմնադրումից ինն ամիս անց, հայկական LayerSwap ընկերությունն pre-seed փուլում ներգրավել է 1.5 մլն դոլար առաջատար կրիպտո ընկերություններից (StarkWare, Argent, ImToken, zkSync) և VC-ներից։

LayerSwap-ը, օգտագործելով` Bransfer-ը, կրպիտոարժույթների օգտատերերին օգնում է իրենց ակտիվները էժան և արագ տեղափոխել (on-ramp/off-ramp) տարբերակների։ Bransfer-ը թույլ է տալիս տարբեր կրպիտոարժույթների հետ 1 ընդհանուր API-ով աշխատել և, ամենակարևորը, այդ կրպիտոարժույթների ներքին գրանցամատյանը որպես կարգավորման շերտ օգտագործել։ Ունեն 10 հազարից ավելի ակտիվ օգտատեր, որոնք Bransfer-ի և LayerSwap-ի միջոցով արդեն տեղափոխել են ավելի քան 17 մլն դոլարին համարժեք կրիպտոարժույթ։
Այժմ ընկերությունը նախապատրաստվում է ֆինանսավորման seed փուլին և պատրաստվում է 7 մլն դոլարի ներդրում ստանալ կրպիտո ոլորտի լավագույն վենչուրային ֆոնդերի հետ։
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: