Հայկական «Highway» ֆինտեխ ստարտափը, որը մասնագիտացած է ներկառուցված ամպային ենթակառուցվածքով ստեղծվող հիմնական բանկային հարթակի կառուցման մեջ, ստացել է $2․000․000 ֆինանսավորում։ Ընկերությունը բանկերին հնարավորություն է տալիս ընդլայնել իրենց թվային հնարավորությունները և վերափոխել հին համակարգերը: Հայ ձեռներեց Դավիթ Բալոյանի կողմից հիմնադրված Highway-ը նպատակ ունի մուտք գործել ներկառուցված ֆինանսական հսկայական շուկա, որը, ըստ ներդրված ֆինանսների փորձագետ Սայմոն Թորենսի, մինչև 2030 թվականը կաճի մինչև 7,2 տրիլիոն դոլար: Բալոյանը փորձառու բանկային գործադիր է, որը մասնագիտացած է թվային բանկինգում և նախկինում հաջողությամբ թողարկել է թվային պրոդուկտներ Հայաստանում, այդ թվում՝ վաճառքի կետերի վարկավորում և QR վճարային համակարգ: Նրան միացան Highway-ի չորս այլ համահիմնադիրներ՝ նպատակ ունենալով ընկերությունը դարձնել խոշոր միջազգային խաղացող ֆինտեխ արդյունաբերության մեջ:

Highway-ի թիմը ներկայումս գտնվում է Հայաստանում, որտեղ ընկերությունը կենտրոնացնում է հավաքագրման իր ջանքերը: Մինչև 2022 թվականի վերջ ղեկավարությունը նախատեսում է ավելացնել իր թիմը մինչև 50 հոգի, որոնք բոլորը կբնակվեն Հայաստանում։ ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: