Հայկական «Cognaize» ընկերությունը «Seed» փուլում $2․000․000 ներդրումներ է ներգրավել առաջատար ամերիկյան «BAJ Accelerator» և «Argonautic Ventures» ընկերություններից։ Մյուս ներդրողներն է «Metaplanet Holdings»-ը («Skype»-ի համահիմնադիր եւ «Google DeepMind»-ի ներդրող Յանուս Ֆրիսի աջակցությամբ), ում միացել է նաև հայաստանյան «Granatus Ventures» վենչուրային ընկերությունը՝ փակելով ռաունդը։ Ստացած կապիտալը ուղղված է լինելու ընկերության` «Computer Vision» եւ «Natural Language Processing» կարողությունների հետագա ուժեղացմանն ու նոր շուկաներ մտնելուն, նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Cognaize ընկերություն մասնագիտացած է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ֆինանսական տեղեկատվության մշակման մեջ։ Ընկերության 240 հոգանոց հիմնական թիմը աշխատում է Հայաստանում և ներառում է տվյալների վերլուծաբաններ, տվյալների մշակման մասնագետներ և այլն: Աշխատակիցների թիվն աճել է կապիտալի վերջին համալրման և շուկայում ակտիվ առաջխաղացման շնորհիվ: Ֆինտեխ ընկերությունը ներկայում կենտրոնացած է ամերիկյան եւ գերմանական շուկաների վրա: Այլոց շարքում, «Cognaize»-ի հաճախորդներից են Moody’s վերլուծական, Գերմանիայի երկրորդ ամենամեծ ապահովագրական R+V ընկերությունները:
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: