Կոնտենտի ներկայացման մրցանակակիր հարթակ Joomag-ը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի՝ Սան Խոսեում, որը ստեղծում և տարածում է գրավիչ բովանդակություն, ինչպես նաև չափում է դրա կատարողականը և ROI-ը: Ստատիկ PDF ֆայլեր և ոչ ոգեշնչող տեղեկագրեր հրապարակելու փոխարեն, Joomag-ը հեշտացնում է ձեր կոնտենտի մեջ տեսանյութեր, լուսանկարներ, սլայդ-շոուներ, հարցումներ, հետադարձ կապի ձևեր և ավելին տեղադրելը: Տրամադրված ծախսարդյունավետ հարթակը թույլ է տալիս ընկերություններին պարզեցնել աշխատանքային հոսքերը և խթանել արտադրողականությունը: Իր առաջնակարգ Crater™ խմբագրիչի շնորհիվ Joomag-ը սպասարկում է ավելի քան 500,000 ձեռնարկությունների, որոնք ստեղծում, տարածում, հետևում և դրամայնացնում են իրենց առցանց կոնտենտը: Հարթակին վստահում են 5000+ հաճախորդներ, այդ թվում՝ HP-ն, Dell Technologies-ը և Cisco-ն, ինչպես նաև միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում:
.jpg)
Joomag-ը ճանաչվել է Digital Journal-ի կողմից որպես աշխարհի առաջատար թվային հրատարակչական հարթակներից մեկը՝ Alphabet Inc.-ի, Amazon-ի և Netflix-ի նման ընկերությունների կողքին: Digital Journal Inc. Համաշխարհային թվային մեդիա ընկերություն է, որն ամսական ներգրավում է միլիոնավոր ընթերցողների: Գլխամասային գրասենյակը գտնվում է Տորոնտոյում, Կանադա, այն լայնորեն ճանաչված է որպես թվային մեդիայի առաջամարտիկ և առաջատար: