Activeloop ընկերությունը հայտարարել է 5 միլիոն դոլար ներդրում ներգրավելու մասին։ Ներդրողների շարքը գլխավորում են 468 Capital և CM Ventures-ը, որոնց միացել են նաև Tribe Capital-ի, Shasta Ventures-ի և տեխնոլոգիական ոլորտի տարբեր հրեշտակ-ներդրողներ: Activeloop-ը տվյալների օպտիմիզացման ընկերություն է, որը անխափան կերպով կառավարում է տվյալները՝ դրանց խորը ուսումնասիրության համար։ Տվյալների հոսքի միջոցով տվյալների վերլուծաբանը կամ մշակողն այլևս ստիպված չի լինի ներբեռնել այս ամբողջ տվյալները տեղական նոութբուք և դասակարգել, այլ կարող է դրանք օգտագործել ինչպես Netflix-ը ֆիլմ է հեռարձակում, այսինքն այնպես որ ամբողջ տվյալները կարիք չլինի ներբեռնել համակարգչի մեջ:

Activeloop-ը բաց կոդով ծրագրի 55 մասնակից ունի և ընդհանուր առմամբ համայնքի 700 անդամ: Ծրագիրը մինչ այժմ ներբեռնվել է ավելի քան 300000 անգամ։

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: