Հայկական Evan ընկերությունը պատրաստվում է շուկայում գործարկել էլեկտրամոբիլների գերարագ լիցքավորման կայան։ Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Հակոբ Գևորգյանը։ Այժմ ընկերությունն արդեն արտադրում է ավելի քիչ հզոր սարքեր, որոնք աշխատում են փոփոխական հոսանքի վրա՝ շարժական (3,5 կՎտ) և ստացիոնար (7, 11 և 22 կՎտ): Առևտրային լիցքավորման համար հասանելի են 30 կՎտ հզորությամբ կայաններ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել երկու մեքենա: Ընկերությունն այժմ պատրաստում է 150 կՎտ հզորությամբ DC լիցքավորման կայանի մոդել, որը կարող է լիցքավորել միջին չափի մեքենան մոտ 20 րոպեում։ Մոդելի նախատիպերն արդեն փորձարկվում են, նախ նախատեսվում է թողարկել դրա ավելի փոքր մոդիֆիկացիաները՝ 120 և 40 կՎտ հզորությամբ։