Հայաստանի Հրեշտակ Ներդրողների Ակումբը հայտարարել է հայկական AR Trails ստարտափում ներդրում կատարելու մասին։ AR Trails-ը բջջային հավելված է, որը հեղափոխում է արշավագնացությունը: Բացի հետաքրքրաշարժ և զվարճալի լինելուց, հավելվածն ապահովում է ինտերակտիվ ուսուցում: Այն նախատեսված է հավելյալ իրականության (AR) միջոցով այցելուին տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն՝ աուդիո, վիդեո, ֆոտո և այլ ձևաչափերով: Այսպիսով, քայլելով AR արահետով, հավելվածի օգտատերը ոչ միայն տեսնում է բնական և պատմամշակութային ժառանգությունը, այլև ստանում է օգտակար և հետաքրքիր տեղեկատվություն աուդիո, վիդեո, գրաֆիկ, անիմացիա, 3D և այլ ձևաչափերով: Բացի այդ, հավելվածը թույլ է տալիս տեսնել արահետի վիրտուալ ուղին, ինչը կնվազեցնի արահետից շեղվելու հավանականությունը։ Ուստի դա կնպաստի նաև ճանապարհորդության անվտանգությանը։

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: