Հայաստանն ու Երևանը բարելավել են իրենց դիրքերը StartupBlink Global Startup Ecosystem Ranking 2023-ում։

«Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ սահմանափակ մուտքով դեպի հող՝ որոշ հարևանների հետ լարվածության պատճառով, հայկական էկոհամակարգը կարողացել է իրական ճկունություն ցուցաբերել: ...Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել բյուրոկրատիայի եւ կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ։ Մինչ հայկական ստարտափ էկոհամակարգերը դեռ գտնվում են զարգացման վաղ փուլերում, և երկիրը շատ աշխատանք ունի անելու իր բուռն անցյալից վերականգնվելու համար, կա զգալի չօգտագործված ներուժ, որը սպասում է ջրի երես դուրս գալուն», - նշվում է զեկույցում: