CNN-ը քաղաքականության, բիզնեսի, առողջապահության, ճանապարհորդության, տեխնիկայի և այլնի վերաբերյալ աշխարհի առաջատար լրատվական հարթակներից մեկն է: CNN ճանապարհորդությունը տրամադրում է ամենաարդիական նորություններ, նպատակակետի պատկերացումներ, օրիգինալ դիտարկումներ և քաղաքների և երկրի ինսայդերական ուղեցույցներ՝ բոլոր զբոսաշրջային վայրերի ուղղություններով:

CNN Travel-ը հոդված է հրապարակել աշխարհի լավագույն 23 արշավային արահետների մասին։ Ճապոնական Basho Wayfarer-ի, Իսպանիայի Կամինո դե Սանտյագոյի, Պերուի Լարեսի և Ինկաների թագավորական արահետների և 19 այլ հիանալի արահետների շարքում իր տեղն է գտել նաև Հայաստանի Մետաքսի ճանապարհը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող վանքերը ընդգրկող 11-օրյա քայլարշավ: Սանահինի և Հաղպատի, Գեղամա լեռների և Արագածի:

Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած  40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային բյուջետային փոխադրող` Arna, որը կապում է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկների հետ: