Դսեղ համայնքում գործող Անտոնյան Գրուպ ՍՊԸ-ի ագրոբիզնեսի ընդլայնումը հնարավոր դարձավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմաբ իրականացվող AGRI CAMP ծրագրի, ինչպես նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF-ի) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ)-ի CheeseUp ծրագրի համատեղ ջանքերի շնորհիվ։ Ծրագրերի միջոցով ընկերություն ստացել է նոր տեխնիկաներ ու հնարավորություն՝ մթերելու օրական շուրջ 2000լ կաթ և պատրաստելու գաուդա տեսակի պանիր՝ ի հավելումն լոռի և չանախ տեսակի պանիրներին։ Ընկերությունը նախատեսում է նաև ավելացնեւ մոցառելա և չեդդր տեսակները։

Ծրագրերով նախատեսվում է Լոռու մարզի Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Չկալով, Ձորագյուղ և Վահագնի գյուղերում բարելավել կաթնամթերքի արտադրությունը ժամանակակից սարքավորումների և մեթոդների միջոցով։ Կստեղծվի ավելի քան 70 նոր աշխատատեղեր, իսկ առաջիկայում կբացվի պանրի գործարան նաև Ձորագյուղ բնակավայրում։