Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Թումո Բեռլին։ Մինչ այս նա միայն վիրտուալ շրջայց էր կատարել կենտրոնում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ առցանց զրույցի ընթացքում։ Բացի այդ, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների հայկական կենտրոնը և KfW գերմանական զարգացման բանկը ստորագրել են համաձայնագիր, որով նախատեսվում է Գերմանիայում TUMO և TUMO-box կենտրոնների ցանցի բացում Թումո-Berlin մասնաճյուղի հաջող փորձի հիման վրա:

Հետագայում TUMO միջազգային ցանցը Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ալբանիայում, Ուկրաինայում, Լիբանանում կհամալրվի ԱՄՆ-ի և Պորտուգալիայի կենտրոններով։
Նշենք, որ Բեռլինում ներկայումս գործող Թումո կենտրոնի բացման պատմությունը սկսվել է 2018-ին, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելեց Թումոյի գլխամասը Երևանում։ Թումո Բեռլինի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2020-ի հունվարին՝ մեկնարկ տալով Թումոյի և KfW-ի համագործակցությանը։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտում։
Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ արտերկրում` Կալիֆոռնիայիում, Տոկիոյում և Նուր-Սուլթանում։
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: