Մրցակիցների վերլուծության աշխարհի թիվ 1 հարթակը Semrush-ը որոշել է իր գրասենյակը բացել Երևանում։ Ընկերությունն ունի 21 միջազգային մրցանակ SEO-ի լավագույն ծրագրային փաթեթի համար։ Semrush-ը համատեղում է ավելի քան 50 վերլուծական և տեխնիկական գործիքներ SEO-ի, բովանդակության մարքեթինգի, մրցակիցների հետազոտության, համատեքստային գովազդի և սոցիալական մեդիա մարքեթինգի վերաբերյալ՝ օգնելու ավելի արագ ներգրավել և մեծացնել հաճախորդի առցանց լսարանը: Պլատֆորմն օգտագործում են աշխարհի տարբեր ընկերություններ՝ փոքր և միջին բիզնեսից մինչև խոշոր ձեռնարկություններ: Semrush-ն օգտագործվում է նաև Fortune 500 ընկերությունների 30%-ի կողմից՝ որպես իրենց հիմնական մարքեթինգային գործիք: Ավելի քան 10 միլիոն շուկայավարներ են օգտագործում հարթակը:

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1 մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29 000 մասնագետ: