Աշխարհի առաջատար ֆրանսիական հյուրանոցների խումբ Accor-ը և Project Inter-Invest-ը նախատեսում է ռեբրենդավորել Golden Palace Hotel Resort and Spa Ծաղկաձորում նոր և վերածել Mercure հյուրանոցի, որը կբացվի 2022 թվականի վերջին և կգտնվի Ծաղկաձորի սրտում, հարմարավետ վայրում բարձրության վրա, որը թույլ կտա դահուկորդներին հեշտությամբ հասնել լեռնադահուկային սահուղիներ և միջքաղաքային արահետներ դեպի Թեղենիս լեռը, իսկ Ծաղկաձորի ճոպանուղի հյուրերը կկարողանան հասնել ընդամենը 8 րոպեում: Սա Mercure-ի առաջին բրենդային հյուրանոցն է Հայաստանում։ Չորս աստղանի Mercure հյուրանոցը հյուրերին կներկայացնի սպասարկման միջազգային ստանդարտների բոլոր առավելությունները և հասանելիություն կապահովի ALL-Accor Live Limitless բացառիկ հավատարմության ծրագրին:

Յուրաքանչյուր Mercure հյուրանոց եզակի է, բայց նրանց համախմբում է որակյալ սպասարկման և մշակութային բացահայտումների ցանկությունը: Հյուրերը կարող են ընտրել 120 էլեգանտ սենյակներից, որոնք զարդարված են Mercure ապրանքանիշի յուրօրինակ ոճով՝ տեղական կոլորիտով: Յոթհարկանի շենքի ներսում կտեղակայվեն ռեստորան, բար, մի քանի բուտիկներ և մարզասրահ՝ լողավազանով: Բացի այդ, հյուրանոցը կունենա միջազգային խաղատուն և գերժամանակակից լիարժեք սպասարկման սպա: Հյուրանոցը հյուրերին կտրամադրի 24-ժամյա սենյակի սպասարկում, բիզնես կենտրոնի ծառայություններ և անվճար կայանատեղի։
Accor և Project Inter-invest-ը նախատեսում է կառուցել նաև այլ գերժամանակակից հյուրանոցային համալիրներ և հանգստի կենտրոններ Սևանում, Աղվերանում, Ստեփանավանում, Դիլիջանում և Ջերմուկում՝ ներդնելով ավելի քան $315,000,000 և ստեղծելով շուրջ 1000 նոր աշխատատեղ՝ 200,000 միջին աշխատավարձով։ դրամ .
Accor Eastern Europe-ի գործադիր տնօրեն Ալեքսիս Դելարոֆ նշեց , որ Հայաստանում տեսնում են զարգացման մեծ ներուժ և ձգտում են առաջատար դիրքեր գրավել այս զարգացող շուկայում։ Նա հավելեց, որ իրենք հույս ունեն առաջիկա տարիներին տարածաշրջանում զբոսաշրջիկներին ներկայացնել նոր Accor նախագծեր:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած 40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային բյուջետային փոխադրող` Arna, որը կապում է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկների հետ: