Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Կոտայքի մարզի Հանքավան գյուղում մանկական ճամբարով զբոսաշրջային կենտրոն է բացում, որի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Ճամբարը կարող է միաժամանակ հաճախել 500 երեխա։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) հիմնադրվել է 1918 թվականին Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում և գրանցվել որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1920 թվականին Նյու Յորք նահանգում։ ԱՀԱԸ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում՝ Նյու Ջերսիի Փարամուսում, մասնաճյուղով Կալիֆորնիայի Գլենդելում, և գլխավոր գրասենյակով Հայաստանում՝ Երևանում:

Նոր կենտրոնը կնպաստի նաեւ Կոտայքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում տուրիզմի ոլորտը վերջին տասնամյակում աննախադեպ զարգացում է ապրել` գրանցելով 15% տարեկան միջին աճ: Տուրիզմի ոլորտում գեներացված եկամուտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 15.3%, իսկ այցելուների թիվը մինչ-կովիդյան շրջանում հատել է 4 մլն. մարդու սահմանը: Այցելուների 27%-ը Հայաստան են ժամանում ԵՄ երկրներից, 26%-ը Ռուսաստանի և այլ ԱՊՀ երկրներից, 5%-ը Իրանից, 6%-ը ԱՄՆ-ից: Վերջին 5 տարում հյուրանոցների թիվը աճել է 2 անգամ` հասնելով 710-ի: Ի հավելումն ավանդական պրեմիում ավիաուղիների, դեպի Հայաստան թռիչքներ են սկսել նաև low-cost ավիաուղիներ ինչպիսիք են Wizzair, Transavia, Skyup, Bees, Ryanair, Airbaltic, Fly Pegasus, Fly One և այլն` կապելով Երևանն ու Գյումրին Եվրոպական երկրներին սկսած 40 եվրոյից: Միևնույն պահին, ANIF և Air Arabia ընկերությունների համագործության հիման վրա ստեղծվել է նոր հայկական ազգային բյուջետային փոխադրող` Arna, որը կապում է Երևանը Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արաբական Լիգայի երկների հետ: