Հայկական Picsart-ը և Sololearn-ը մտել են տարվա 7 ամենահայտնի հավելվածների վարկանիշը՝ արհեստական ինտելեկտի (AI) ինտեգրմամբ, որը կազմել է Apple-ը։ Հոդվածում նշվում է, որ Picsart հավելվածն ունի բազմաթիվ գործիքներ, որոնք կարող են անհավանական ճշգրտությամբ հեռացնել ֆոնը կամ անցանկալի օբյեկտները, ստեղծել անիմացիոն GIF կամ սթիքերներ և շատ ավելին։ Իսկ Sololearn-ում Kodi-ի հրահանգիչը կարող է սխալներ գտնել ծրագրի կոդի մեջ և հուշումներ տալ։ Ցանկում ներառվել են նաև ChatGPT, Canva, Pinterest, Craft, Artifact և SmartDreams-ները:
