Բոլոր ապրանքները
Բիզնեսի Նկարագիր
Էդնա ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին Նազանյան ընտանիքի կողմից և զբաղվում է բուսական թեյերի, մեղրի արտադրությամբ Տավուշ մարզի Տավուշ գյուղում: Շուկայում ներկայանում է Darman ապրանքանիշով: Որակյալ խոտաբույսերից պատրաստված և գեղեցիկ փաթեթավորված Դարման արտադրանքը սպառողին փոխանցում է բնության ուժն ու պարգևում է նրբագեղ համ և բույր: Բուսական թուրմերի օգնությամբ Նազանյանների ընտանիքին հաջողվեց ապաքինվել լուրջ հիվանդությունից։ Տպավորված լինելով ստացված արդյունքից՝ Նազանյանները որոշեցին բնության բուժիչ ուժի սեփական կյանքի փորձը փոխանցել մարդկանց, կիսվել իրենց գիտելիքներով, հմտություններով և հիմնեցին մի կազմակերպություն, որը մասնագիտացավ բուսական թեյերի, թուրմերի և այլ բնական ապրանքների ստեղծման գործում։ Արդեն 2021 թվականին ընկերությունը շարունակում է նոր աշխատատեղեր ստեղծել՝ աջակցելով տարածաշրջանային տնտեսությանը և համագործակցելով ոչ առևտրային կազմակերպությունների հետ, որոնց թվում է NABU Armenia-ն, որը զբաղվում է հայկական բնության էկոհամակարգի պահպանմամբ, առաջնահերթություն է տալիս կարևորագույն էկոլոգիական խնդիրների լուծմանը։ Դարմանի ապրանքատեսականին արդեն կարելի է գտնել հայկական գրեթե բոլոր հուշանվերների խանութներում և սուպերմարկետներում։ Այն նաև արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ և Բելգիա։
Ցանկանում եք իմանալ ավելի՞ն
Ստացեք նախագծի կամ ապրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն և հարթակի միջոցով կապ հաստատեք բիզնեսի հետ:
Խնդրում ենք
Կամ