Գործարկվել է հայ-վրացական սահմանին գտնվող «Բարեկամության կամուրջը», որը թույլ է տալիս մարդկանց և ապրանքների տարանցումը սահմանով։ Սադախլո-Բագրատաշեն անցակետի կամուրջը Վրաստանի և Հայաստանի գլխավոր անցակետն է։ Առկա ենթակառուցվածքների արդիականացումը էական նշանակություն ունի երկու երկրների միջև համագործակցությանը աջակցելու և տարածաշրջանային առևտրին և համար:

Ըստ ծրագրի նախատեսվում է միմյանցից 1 մետր հեռավորության վրա գտնվող երկու կամուրջների կառուցում, որոնցից յուրաքանչյուրը կլինի երկկողմանի։ Նոր կամրջի հզորությունը 4 անգամ ավելի է լինելու նախորդից։ Դրա շնորհիվ տրանսպորտին կարիք չի լինի կամրջի վրա կայանելու, մաքսային հսկողությամբ անցնելու գործընթացն ավելի արագ, հարմարավետ ու ժամանակակից կլինի։ Արդեն իսկ մեծածավալ աշխատանքները իրականացվել են և մնում է պարիսպների տեղադրումը, մայթերի կառուցումը, ճանապարհի ասֆալտապատումն ու գծանշումների իրականացում։ 
«Բարեկամության կամուրջը» հայ-վրացական համատեղ ծրագիր է, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան $65 000 000: Այն աջակցվում է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: 
ՎԶԵԲ- Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է: Բանկը մոտ $2,000,000,000 է ներդրել ավելի քան 200 նախագծերում երկրի ֆինանսական, ենթակառուցվածքային, արդյունաբերական, հանքարդյունաբերական, կորպորատիվ և էներգետիկ ոլորտներում, ընդ որում, բանկի ներդրումային պորտֆելի 82%-ը մասնավոր հատվածումն է զբաղեցնում: ՎԶԵԲ-ի ծրագրերի ներկայիս պորտֆելը կազմում է մոտ $450,000,000:

Ավելին, Հայաստանի հարավային մաքսակետերում բարեփոխումներ են իրականացվում, որոնց շնորհիվ կնվազի սպասման ժամանակը 2-3 օրից մինչև 2-3 ժամ։ Այսօր մաքսակետում աշխատում է 5 ծառայություն՝ ԱԱԾ, ոստիկանություն, սննդի անվտանգության, մաքսային և տրանսպորտի ծառայություններ։ Բարեփոխումից հետո մաքսակետերը կունենան «մեկ պատուհանի» համակարգ՝ երկու հասանելի մարմիններով ՝ ԱԱԾ և Մաքսային ծառայություն, որոնք կկիսեն այլ մարմինների գործառույթները։ Ծրագրի նպատակն է էականորեն կրճատել սպասելու ժամանակը ` ներկայացնելով բոլոր փաստաթղթերը մեկ պատուհանի միջոցով: