X5 Group-ը սկսել է գազավորված ըմպելիքների մատակարարումները Հայաստանից, որոնք նախատեսված են ամերիկյան Coca-Cola-ի արտադրանքը մասամբ փոխարինելու համար։ Ներկայումս Perekrestok ցանցում արդեն ներկայացված են Hay Cola արտադրողի խմիչքները, որի համերի շարքը հիշեցնում է ավանդական Cola-ն, Fanta-ն և Sprite-ը:

«Հայ Կոլա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքները 1995թ․-ից արտադրում է «Յունիոն» ՍՊԸ-ն։ Ընկերության արտադրանքը արտահանվում է ԱՄՆ և Եվրոպա, իսկ այսուհետ նաև Ռուսաստան: «Հայ Կոլա»-ի գործարանը համալրված է իտալական, գերմանական, լեհական, ֆրանսիական և այլ հայտնի արտադրողների ժամանակակից սարքավորումներով: Թողարկվող արտադրանքի շարքում կան մինչև 20 տարբեր տեսակի համային էներգետիկ և գազավորված ըմպելիքներ, ինչպես նաև հանքային և մաքուր աղբյուրի խմելու ջրեր, որոնք շշալցվում են 0.5լ, 1.0լ, 1.5լ շշերում: