Գտնելներդրումներբիզնեսիհամար

Ունենալով պոտենցիալ ներդրողների մեծ ցանց՝ Ինվեսթ ին ԷյԷմ ՓԲԸ-ն կարող է օգնել Ձեզ ներդրումներ ներգրավել բիզնեսի համար՝ ներկայացնելով Ձեր առաջարկը մեր ներդրումային նախագծերի կատալոգում: Ձեզ անհրաժեշտ է միայն գրանցել համապատասխան ներդրումային առաջարկը Invest in AM հարթակում և ստանալ հաստատում մեր թիմի կողմից:

1. ԳՐԱՆՑՈՒՄ

Գրանցի’ր ներդրումային նախագիծը` նկարագրելով առաջարկի բոլոր մանրամասները

2. ՀԱՍՏԱՏՈՒՄ

5 օրվա ընթացքում ստացիր հաստատում մեր թիմի կողմից և իրականացրու գրանցման վճարը

3. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ստացիր ներդրումային առաջարկներ ներդրողների կոմից և ընտրիր քեզ համար ամենից հարմարը

4. ԱՃ

Ստանալով ներդրումներ նախագծի համար` սկսիր ընդլայնել քո բիզնեսը

Գրանցմանվճարներ

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կախված է բիզնեսի համար պահանջվող ներդրումների չափից

Ընտրել պահանջվող ներդրումների միջակայք

< $100,000
< 48 000 000֏
$100,000 - $700,000
48 000 000֏ - 336 000 000֏
$700,000 - $3,000,000
336 000 000֏ - 1 440 000 000֏
> $3,000,000
> 1 440 000 000֏

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐ

25000ՀՀդրամ

35000ՀՀդրամ

75000ՀՀդրամ

115000ՀՀդրամ

Ներդրումային առաջարկի գրանցումն 25.000 դրամ է: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AM առցանց կատալոգում 1 տարի ժամանակով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կկազմի 35.000 դրամ: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AМ առցանց կատալոգում 1 տարով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կկազմի 75.000 դրամ: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AM առցանց կատալոգում 1 տարով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ներդրումային առաջարկի գրանցման վճարը կկազմի 115.000 դրամ: Ձեր առաջարկը կտեղադրվի Invest in AM առցանց կատալոգում 1 տարով և կուղարկվի ավելի քան 1000 պոտենցիալ ներդրողների:

Ձերբիզնեսըարժանիէնորբարձունքների

Ներգրավեք ներդրումներ Ձեր բիզնեսի համար Invest in AM-ի օգնությամբ

menPhoto
womenPhoto
shape
shape
shape
shape
shape
shape
shape
shape

Ներդրումայինառաջարկներըմերկատալոգում:Միացի'ր

catPhoto

Արդյունաբերություն

Մետաղագլանման գործարանի հիմնում Շիրակում

Շիրակ

Մետաղագլանման գործարանը նախատեսվում է ստեղծել Շիրակի մարզի Գետք գյուղում։ Գործարանը մեծ ներդրում կունենա Հայաստանում ծանր արդյունաբերության խթանման և զարգացման գործում։ Գործարանի հիմնական արտադրանքներն են լինելու ժապավենաձր գլանվածքները,, քառակուսի հատույթով գլանվածքները, մետաղական ձողերը և ամրացման կցամասերը: Բարձր չափանիշներին համապատասխանելու համար աշխատակիցների մի մասն արդեն վերապատրաստվել է իտալացի և սիրիացի մասնագետների կողմից։ Ընկերությունն իր արտադրանքը սկզբնական շրջանում վաճառելու է տեղական շուկայի շինարարական ընկերություններին՝ ապագայում արտադրանքը արտահանելու տեսլականով։ Կապիտալ ծախսերի մի մասն արդեն իրականացնում է նախագծի սեփականատերը։ Անհրաժեշտ ներդրումները նախատեսվում է օգտագործել արտադրամասի, սարքավորումների ամբողջական ձեռքբերման և առաջին եռամսյակի գործառնական ծախսերը հոգալու համար։

Պահանջվող ներդրումներ

$210,000

81 690 000֏

Շահութաբերություն

13%

Ավայաններ ՍՊԸ

catPhoto

Այլ

"ՎԵՐԱԾՆՎԱԾԸ" կինոնախագիծ

Երևան

«Վերածնվածը» հայտնի հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է, որի նկարահանումները նախատեսվում է իրակացնել Արցախում, Իսրայելում, Իսլանդիայում և Ֆրանսիայում։ Ֆիլմի ավարտը ծրագրված է 2024 թվականին։ «Վերածնվածը» ֆիլմը պատմում է մի կնոջ գաղտնիքի մասին, որը դառնում է երեք տարբեր ճակատագրերի փոխկապակցման պատճառ․ ռոբոտաշինության ֆակուլտետի ֆրանսիաբնակ ուսանողը պատերազմում սպանված հոր մասին ճշմարտությունը պարզելու համար որոշում է մեկնել Հայաստան, Արցախ։ Նրա ֆրանսիաբնակ ընկերուհին իր կանադական արմատների հայտնաբերման համար որոշում է մեկնել Իսլանդիայում բնակվող հրաբխագետ հոր մոտ: Նրա ֆրանսիաբնակ հայտնի պրոֆեսորը, ով հրեական Ողջակիզումից փրկվածի սերունդ է, կյանքի իմաստի որոնման հետքերով որոշում է վերադառնալ Իսրայել՝ իր հրեական արմատներին։ Հերոսների դժվարություններին և զոհաբերություններին զուգահեռ, որոնք մոտեցնում են նրանց իրենց իրական ինքնությանը, զարգանում է արհեստական բանականության ծրագիրը։ Սցենարիստներ՝ Նարինե Ոսկանյան (Հայաստան), Մոնիք Փիթերսոն (ԱՄՆ)։ Արտադրողներ՝ Մասիս Բաղդասարյան (Հայաստան), Ջիվան Ավետիսյան (Հայաստան), Կեստուտիս Դրազդաուսկաս (Լիտվա), Ադրինե Միրզայան (գործադիր արտադրող, ԱՄՆ)։ Ստեղծագործական խորհրդատու՝ Վիգէն Ադդարեան (Կանադա)։ Սցենարի խորհրդատուներ՝ Զավեն Բոյաջյան (Հայաստան), Ժան Վագներ (Գերմանիա)։ Ավելի մանրամասնությունները՝ ներառյալ ներդրումային ծրագիրը, ընկերությունը կարող է տրամադրել:

Պահանջվող ներդրումներ

$100,000

38 900 000֏

Շահութաբերություն

35%

«ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ

catPhoto

Զվարճանքի կենտրոններ

Ռիվերսայդ զվարճանքի կենտրոն բիզնեսի վաճառք

Երևան

Riverside Entertainment Center-ը ստեղծվել է 2020 թվականին և բաղկացած է դրայվ-ին կինոթատրոնից, կոկտեյլ բարից և բացօթյա միջոցառումների համար նախատեսված տարածքից։ Գտնվում է Հրազդան գետի ափին Երևանում՝ Մերիդիան ազատ տնտեսական գոտու հարևանությամբ։ Տարածքը հագեցած է մեծ չափսի կինոէկրանով, ցուցադրությունների թվային համակարգերով, ֆիլմերի դիտման համար օգտագործվող մեքենաների համար առանձնացված տարածքներով, անվտանգության համակարգով, լուսավորությամբ, ձայնային ապահովմամբ և այլն։ Drive-in կինոթատրոնն ունի նաև ամրագրման վեբ էջ, ինչպես նաև նոր ֆիլմերի ցուցադրման նախնական լիցենզիայի պայմանագրեր: Սեփականատերերը պատրաստվում են ամբողջությամբ վաճառել գործող շահութաբեր բիզնեսը և 100% սեփականության իրավունքը փոխանցել շահագրգիռ ներդրողներին: Տարածքը կարող է վերածվել ավելի մեծ ժամանցի գոտու՝ սրճարաններով, DJ միջոցառումներով և այլն։

Պահանջվող ներդրումներ

$125,000

48 625 000֏

Շահութաբերություն

24%

Ռիվերսայդ ՍՊԸ