AMSTAL ընկերությունը Գյումրիում կառուցում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի արտադրության գործարան։ Գործարանում ակնկալվում է շուրջ 1 տարում ունենալ մինչև 1000 աշխատատեղ։ Ընկերությւոն նպատակ ունի Գյումրիում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են շինանյութեր, ինչը հնարավորություն կստեղծի առավել մատչելի արժեքներով կառուցել  բնակելի շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն, նաև նպաստելով Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը։

Տարածքը, որտեղ որ կառուցվելու է գործարանը, համայնքի կողմից ընկերությանը տրվել է վարձակալության՝ 50 տարի ժամկետով։ Գործարանի ստեղծման մեջ ընկերությունը նախատեսում է ներդնել $15 375 000։ Ներդրումային նախագծի առաջին փուլը՝ գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտել 3-4 ամսում։ Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է սկսել ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի արտադրություն։