Վահանակներով կառավարվող 12 սունկ աճեցման սենյակ ունի ընկերությունը, շամպինյոնը աճեցնում են հոլանդական Chirtians Group-ի հոսքագծով։ Կոմպոստը, որի մեջ աճում է սունկը, Էկոֆրեշ Մաշրումսը ներկրում էր Հոլանդիայից, որի շնորհիվ 1քմ-ից 20կգ բերք էին ստանում, իսկ այժմ ընկերությունը որոշել է ինքնուրույն արտադրել կոմպոստը։

Կոմպոստի արտադրության մեջ ընկերությունը Հայաստանի Ազգային Հետաքրքրությունների (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդից մոտ $1 000 000 ներդրում է ներգրավել։ Արտադրության մեկնարկի շնորհիվ կոմպոստի ինքնարժեքը նվազելու է մոտավորապես 40-50%-ով, ինչը նվազեցնելու է ընկերության ծախսերը և բարձրացնելու շահութաբերությունը։

Ըստ ներդրումային նախագծի, կոմպոստի արտադրությունը ընկերությունը սկսելու է մինչև 2023թ․ի մարտը, իսկ արդեն 2-րդ եռամսյակում տեղական հումքի վրա աճեցնելու են ամիսը 60-62տ սունկ։ Արտադրական ռեստարի հետ առաջնահերթ վերականգնելու են արտահանման շուկան, որտեղ որ շամպինյոնի և պորտոբելոյի մեծ պահանջարկ կա։ Ընկերությունը տարիներ շարունակ արտադրանքը արտահանում էր ԱՄԷ, այժմ էլ նախատեսում այնտեղ մեծացնել արտահանումը։ Ինչպես նաևնախտեսում են տեղական շուկայի ավելի մեծ շահաբաժին գրավել՝ հօգուտ ավելի էժան ինքնարժեքի։