«Դալան» տեխնոպարկի շինարարությունը թեւակոխում է ակտիվ փուլ. ծրագիրը շինարարության թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից։ Ներդրումները կկազմեն 110 մլն դոլար։ Տեխնոպարկ՝ 158 000 քմ. ներառում է հյուրանոց, կանաչ գոտի, գիտակրթական կենտրոն, գրասենյակային տարածքներ, կոնֆերանսների դահլիճ և շատ ավելին։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին։