Հայկական ստարտափ Prelaunch-ը ներգրավել է $1,5 մլն ներդրումներ, այսպիսով Prelaunch-ը փակել է $10 մլն հավաքագրման ընթացիկ փուլը: Prelaunch.com-ը գործիքների հարթակ է, որն օգնում է ստարտափների հիմնադիրներին, հիմնվելով Stylebit.io-ի իրական ակնարկների վրա, գնահատել իրենց նոր ապրանքների կենսունակությունը և հետագա առաջխաղացման հեռանկարները: